Ահազանգ. Կրպակի տերը որոշել է ազատվել իրեն խանգարող ուռենուց՝ կեղևազրկելով ծառի բնի մի հատվածը և ներարկել թունաքիմիկատներներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ֆեյսբուքյան էջը գրում է.

Ավան Սայաթ-Նովայի թաղամասի սրտացավ բնակիչներից մեկն ահազանգել է, որ կոշիկի նորոգման

կրպակի տերը որոշել է ազատվել իրեն խանգարող ուռենուց և կեղևազրկել ծառի բնի մի հատվածը և տեղեկացրել, որ նույն անձը ծառը ներարկում է նաև ինչ-որ թունաքիմիկատներով

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները տեղազննմամբ պարզել են, որ ուռենու կեղևը 2-3 սմ լայնությամբ անջատված է եղել կեղևափայտից:

Ծառի կենսունակությունը վերականգնելու համար միջոցներ են ձեռք առնվել: Կատարվածի մասին դիմում է ներկայացվել Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի Ավանի բաժանմունք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: