Ամանորից մնացած չարազեղենով և չրեղենով միշտ պատրաստում եմ այս համեղությունը

Ամանորի շռայլ տոներից հետո չարազեղենն ու չրերը միշտ ավելանում են, իսկ մենք գտել ենք դրանք օգտագործելու հիանալի եղանակ։ Համեղ և շատ օգտակար կոնֆետներ, որոնք կգերեն իրենց համով, տեսքով և օրիգինալությամբ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

200գ ծիրանաչիր
200գ չամիչ
200գ ունաբ՝ ֆինիկ
200գ բոված նուշ
կես կիտրոնի հյութ
1ճ․գ․ մեղր
մի պտղունձ աղ
քունջութ

Պատրաստման եղանակ․

200գ ծիրանաչիրը, 200գ չամիչը, 200գ ֆինիկը աղալ։

200գ բոված նուշը մանրացնել բլենդերով։ Ավելացնել կիտրոնի հյութը, 1ճ․գ․ մեղրը, աղը, լավ խառնել, գնդիկներ ձևավորել և բոլոր կողմերից թաթախել քունջութի մեջ։ Մի քանի նշում․ բնականաբար, բոլոր չրերը օգտագործելուց առաջ պետք է լվանալ։ Կարող եք ավելացնել թզի չիր, իսկ նուշի փոխրաեն ցանկացած ընկույզ։ Եթե սիրում եք դարչին, ապա կարող եք ավելացնել կես թ․գ․։

Քունջութի փոխարեն կարող է լինել կոկոսի քերուկներ, շաքարի փոշի կամ կակաոյի և շաքարի փոշու խառնուրդ։

Բարի ախորժակ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: