Ամենախիստ քննադատը միշտ նստած է հենց մեր մեջ… Արդյո՞ք հնարավոր է ստիպել նրան լռել

ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

 

 

Ամենախիստ քննադատը միշտ նստած է հենց մեր մեջ։
Արդյո՞ք հնարավոր է ստիպել նրան լռել

Ներքին քննադատը խոսում է մեր ծնողների,ուսուցիչների, մեզ համար ավտորիտետ ներկայացնող մարդկանց ձայներով։ Ծնողի մեկ անգամ արված խիստ նկատողությունը կարող է դառնալ հիմք երեխայի հետագա կյանքի համար։ Հաճախ ուրիշների ասված քննադատությունը սկսվում է ընկալվել,որպես մեր սեփականը և մենք սկսում ենք հավատալ ու միշտ լսել նրան։

Ինչպե՞ս պայքարել

Դնել սահմաններ։

Թույլ տվեք Ձեր ներքին քննադատը արտահայտվի ,բայց ոչ երկար։ Եթե ձգում եք,որ այն սկսում է անընդմեջ նկատողություն անել,մի արդարացեք։ Պարզապես հիշեցրեք Ձեզ նաև եղած լավի և հաջողության մասին, մի թողեք որպեսզի բացասական քննադատությունը երկար հնչի Ձեր մեջ։

Մարել հեղինակությունը ։

 

 

Գոյություն ունեն ներքին քննադատների 2 տեսակ ՝ օբյեկտիվ և ավտորիտար(հեղինակավոր) ։ Եթե օբյեկտիվը մեզ մղում է դեպի զարգացման,հարմարման,ադեկվատ ինքնագնահատականի, ապա ավտորիտարը անընդհատ մեղադրում է,նրա աչքերում մեր նույնիսկ ամենափոքր սխալը աղետ է և նա անընդմեջ մեր ականջին կարծես շշնջա ,որ էլի սխալվել ենք,էլի չենք հաջողել։
Այդ ավտորիտար ձայնը մարելու համար հարկավոր է ,որ դուք հնարավորինս արագ վերլուծեք իրավիճակը՝Ձեր սխալները,հնարավոր ելքերը,դասեր քաղեք,հասկանաք Ձեր մեղքի բաժինն ու հետագա կանխարգելման միջոցները։Թույլ մի տվեք ,որ անընդմեջ քննադատությունը կոտրի Ձեզ

Ստեղծել աջակցման խումբ ։

Փորձեք լսել Ձեզ համար կարևոր և ադեկվատ մարդկանց հետադարձ կապը։ Հավաքագրեք լսված դրականն ու բացասականը , դա կօգնի Ձեզ լինել առավել օբեկտիվ

Հակահարված տալ ։

 

 

Ինքնաննադատությունը ագրեսիայի ձև է ,որը ուտում է մեզ ներսից ։ Փորձեք նախ հումորով մոտենալ ձեր թերություններին, կարող եք ծիծաղաշարժ մի բան գրել Ձեր մասին հետո պատռել ու մոռանալ։ Կարող եք պարել բարկության ամենաբռնկուն պահին, վանեք Ձեզ դեպի ապագա տանող քայլերից հետ տանող քննադատությանը ։

Ամրացնել ներքին «մեծին»

Քննադատական ֆրազները գալիս են մանկությունից ։ Որպեսզի զատեք Ձեր միջի երեխային մեծից, կարող եք գրել այն թե ինչպես եք արձագանքել այդ քննադատությանը օրինակ 7 տարեկանում և հիմա, ինչ էիք զգում այն ժամանակ և հիմա, երբ երեխա էիք անկարողություն էիք ձգում , իսկ հիմա պարզապես զայրանում եք ։ Սա կօգնի ամրացնել Ձեր մեջ, որ այլևս անցյալում չեք և Ձեր ներքին «մեծը» այլևս կարող է պայքարել այդ քննադատությունների դեմ ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: