Այսպիսի վերանգիր գրելու պատճառը ոչ թե լրագրողի..․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսպիսի վերանգիր գրելու պատճառը ոչ թե այն է, որ լրագրողը դիլետանտ է կամ ասենք ահավոր վատ մարդ, այլ ընդամենը հեռուստաընկերության սեփականատերը պատվեր կատարող պետական դավաճան է։

Սա հռետորական գնահատական չէ, որ ներքին քաղաքական կոնյուկտուրայի մեջ պետք է տեսնել, սա ազգային անվտանգության ուղղությամբ արվող բացահայտ հարված է։

Հուսով եմ տեղյակ եք, թե ում պրոպագանդայով է զբաղված այս հեռուստաընկերությունը, եւ այս օրերին տվյալ հեռուստաալիքի քաղաքական հերոսը խիստ «մտահոգված» հանդիպումներ է ունենում, եւ այդ ֆոնի վրա «պետական շահեր» են պաշտպանում։

Հասկանալի է, որ պատերազմի ընթացքում կարողանում են դժբախտացած մայրերի ու առհասարակ արնահեղության վրա խաղալ, ինչը կրկնակի ստորություն է, բայց դրանով ճշմատությունը չի մահանալու, գալու է ջրերի մաքրվելու ժամանակը, եւ ժողովուրդը իր հավաքական զգացողությամբ մոտենալու է ճշմարտությանը, ինչպես որ մոտեցավ Հոկտեմբերի 27-ից հետո։

Բոլորը մեկ առ մեկ զգալու են այս մեծ ու դավադիր պրովոկացիայի պատճառներն ու նպատակները։ Հույս չունենաք, թե պատերազմով 2018 թվականի ըմբոստ երիտասարդների աշխարհընկալումը կհեղաշրջեք, այդպես չի լինելու։ Հավատացե՛ք, Նիկոլի ժամանակ էլ չլինի, միեւնույն է՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացած ու շարունակվող էջը մի օր վերջնականապես փակվելու է։

Չգիտեմ այն երբ կլինի, բայց որ լինելու է, միանշանակ է, որովհետեւ ստալինյան ռեպրեսիաները նույնիսկ չկարողացան հայկականության միջից հանել պետություն ունենալու գաղափարը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: