Անցավ ընդամենը մեկ տարի ու էտ բոլոր ստատուս գրողները /դե մոտ 80 տոկոսը/ մարզադաշտում լսում էր Հարութի համերգը…

Այս լուսանկարը ՀՀԿ քարոզարշավից է, երբ Հարութը իր շարժուձևի համաձայն քայլ առ քայլ ձեռները ներքև էր տանում ու բարձրանում ու ինչ որ ձև համըկավ, որ էտ գործողությունը դարձավ խոնարհում Սերժ Սարգսյանին․․․

Միայն ես չէ, որ հիշում եմ, թե դրանից հետո Ձախ Հարութին ինչ օրը քցեցին, գրեթե ազգի դավաճան էր, ավելին ասեմ, գրեթե երկիրը ծախած մարդ էր ու աշխարհի տակի բառերը ասեցին նրան, որի վերջնակետն էլ եղավ ԱՄՆ-ում, որտեղ «Մերժեցին նրան» ու համերգը չկայացավ։

Անցավ ընդամենը մեկ տարի ու էտ բոլոր ստատուս գրողները /դե մոտ 80 տոկոսը/ մարզադաշտում լսում էր Հարութի համերգը, ուղիղ եթեր էր մտնում, հպարտանում ու ուրախանում,, որ ներկա է այդ համերգին, ավելին՝ Սերժի առաջ «կզածի» համերգին էր ներկա նաև մեր բարձր իշխանությունները, որոնք նույնպես գովերգում էին ու ովքեր էտ օրերին մի բերան չասեցին՝ ժողովուրդ ջան հանգստացեք․ ինքը մեր հպարտությունն է, ու պատահական համընկնում է։

Ինչ եմ ուզում ասեմ՝ ժողովուրդ ջան հիմա կողմնորոշվեք՝ կամ դուք էն ժամանակ դերասան ու սուտասան էիք, կամ էլ հիմա եք սուտասան ու դերասան։

Լավ չեք անում․․․ մարդ պիտի իրա արարքների համար պատասխանատու լինի, դրա համար ամեն քայլ անելուց առաջ մի քայլ առաջ նայեք ու հաշվեք՝ արդյո՞ք դուք կարող եք «մարսել» ձեր՝ «հոսանքի տակ ընկած» ու էտ պահին լիքը լայք հավաքող արարքները։

Անկախ Հայաստան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: