Բաց նամակ ՀՀ վարչապետին. Եթե օրենքը մեկն է և այն հավասար է բոլորի համար, ապա ինչպես հասկանալ սա

Բաց նամակ ՀՀ վարչապետին

 

 

Հարգելի պարոն վարչապետ, ինչպես գիտենք, համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանել է, որ կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել հետևյալ ստորաբաժանումները՝ ՀՀ Ոստիկանությունը, ԱԱԾ-ի օպերատիվ-ծառայողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումները, ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ-յան, Քննչական կոմիտեի և արդարադատության նախարարության՝ դատապարտյալների տեղափոխման նպատակով օգտագործվող գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները, ՊՆ-յան ռազմական ոստիկանության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները, ՇՕ-յան, ԱԻՆ-ի և ՊՊԾ-ի տրանսպորտային միջոցները, ուստի, խնդրում ենք պարզաբանել, թե՝ եթե ոչ այս, ապա ո՞ր օրենքով են առաջնորդվել պատկան այն մարմինները, որոնք ԱԳՆ-ի նախարարի ծառայողական ավտոմեքենային /պետհամարանիշ 008LL55/ տրամադրել են կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ: Եթե օրենքը մեկն է և այն հավասար է բոլորի համար, ապա ինչպես հասկանալ սա:

 

 

Եթե կան արտոնյալներ, որոնց համար արվում են բացառություններ, ապա կրկին կցանկանայինք հասկանալ՝ ինչու՞ և ի՞նչ հիմքով, քանզի կարծում ենք, որ նախկին իշխանությունների ժամանակներում գործող արատավոր սովորություններն այլևս տեղ չունեն Նոր Հայաստանում: Չմոռանանք, որ վատ երևույթներն արագ տարածվելու վատ ավանդույթ ունեն: Նշենք, որ եթե անգամ ներկայիս արտգործնախարարին ծառայողական ավտոմեքենան տրամադրվել էր արդեն նման կահավորմամբ, ապա նա պարտավոր էր շարժվել ՀՀ օրենքներով և այն հեռացնել:

 

 

Նշենք, որ մի շարք պետական այլ գերատեսչությունների պաշտոնյաներ ևս իրենց ծառայողական ավտոմեքենաները շահագոծում են նման կահավորմամբ՝ կրկին անտեսելով օրենքը: Պարոն վարչապետ, այս հարցով ստիպված ենք արդեն դիմել ձեզ, հույս ունենալով, որ ձեր խիստ հանձնարարականից հետո պետական համակարգի պաշտոնյաները այս հարցում ևս կառաջնորդվեն բացառապես ՀՀ օրենքներով:

Վարորդի ընկեր գրասենյակ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: