Դասախոսից մինչև հավաքարար՝ բոլորին նամակ են ստորագրել տալիս. Տնտեսագիտական համալսարանում գործի են դրվել «հին մեթոդները»

Դասախոսից մինչև հավաքարար՝ բոլորին նամակ են ստորագրել տալիս. Տնտեսագիտական համալսարանում գործի են դրվել «հին մեթոդները»

 

 

Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին պաշտոնից ազատելու մասին լուրը բազմաթիվ դժգոհությունների տեղիք տվեց, բարեփոխումները, ըստ էության, ընդհատվեցին և դրական մեծ փոփոխություններից հետո համալսարանում հետ վերադարձան հին կարգերը: Մենք անմիջապես սկսեցինք բացահայտել ռեկտորի նոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում մեծաքանակ արտագրության դեպքեր, որովհետև Ռ. Հայրապետյանի պաշտոնանկության ֆորմալ պատճառաբանությունը «ատենախոսության մեջ առկա» խնդիրներն էին: Վերջին շրջանում մեզ են սկսել միանալ նաև տասնյակ դասախոսներ, ովքեր կարծում են, որ կատարվածը խտրական մոտեցում էր և կասեցրել է տնտեսագիտական համալսարանի իրական բարեփոխումների գործընթացը: Նրանք անգամ պատրաստվում են հանդիպել վարչապետին և ներկայացնել ստեղծված իրավիճակը: Արդեն շատերն են հասկանում, որ Դիանա Գալոյանի պաշտոնավարմանը կարճ ժամանակ է մնացել, որովհետև դժգոհությունները մեծ են, իսկ կուրսային աշխատանքից արտագրության փաստերը՝ բացահայտ:

 

 

Եվ ահա, որպես փրկության վերջին հույս, փորձելով լռեցնել դժգոհող ուսանողներին և դասախոսներին, բուհի նոր ղեկավարությունը որոշել է դիմել հին մեթոդների. ամբիոնների վարիչների միջոցով համալսարանի դասախոսներին կանչում և ստորագրել են տալիս մի նամակ, որում վերջիններս, աշխատանքը կորցնելու վախից դրդված, իրենց աջակցությունն են հայտնում համալսարանի նոր ղեկավարությանը և ռեկտորի ժ/պ-ին, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե բոլորը գոհ են իրավիճակից։ Ղեկավարները «առաջարկելով» ստիպում են անգամ վարչական աշխատակիցներին, այդ թվում՝ հավաքարարներին:
Դիանա Գալոյանի այս հուսահատ քայլը վկայում է, որ նա այլևս չի գիտակցում, թե ինչ է անում: Ու՞մ համար ակնհայտ չէ, որ եթե նույնիսկ ամենավատ ղեկավարը պահանաջի, ապա շատ ենթականեր ստիպված ստորագրելու են: Ի՞նչ է ուզում ցույց տալ այս անիմաստ գործողությամբ:

 

 

Պարտադրանքի այս մեթոդը նախկինում շատ էր կիրառվում պետական տարբեր հաստատություններում, երբ դժգոհում էին ղեկավարից:
Սակայն, առավել ուշագրավ է, երբ աշխատողներին նվաստացնող նույն գործընթացները տեղի են ունենում նաև այժմ՝ հարվածելով հեղափոխության հայտարարված արժեքներին։

«Հանուն որակյալ կրթության» ֆբ էջ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: