Եթե դեռահաս երեխայի ծնող եք, ապա այս նյութը հենց Ձեզ համար է

Դեռահասության ՃԳՆԱԺԱՄ

 

 

Ե՞րբ է սկսվում և ավարտվում դեռահաաության ճգնաժամը ։ Միջինում տղաների մոտ ՝12-18 ,աղջիկների մոտ ՝11-16։ Չնայած պրակտիկայում այն շատ անհատական է ։ Ընդհանուր առմամբ աղջիկների մոտ այս ճգնաժամը ավելի մեղմ է ընթանում, վաղ է սկսվում և շուտ ավարտվում։ Սա թերևս կապված է հասարակության սպասելիքներից ։ Տղաների վրա դրված է տրադիցիոն ավելի ծանր բեռ, քան աղջիկների ։

Դեռահասության ճգնաժամը ընթանում է մի քանի հիմնական ձևերով։

Անկախության ճգնաժամ ։ Դեռահասը դառնում է ինքնասածի,բռնկուն,անկառավարելի։ Ձևավորվում է սեփականատիրական խանդ, երբ նյարդայնացնում է,որ դիպչում են իր իրերին, մտնում են իր անձնական տարածք։ Անկախության ճգնաժամը նաև դրսևորվում է ներքին աշխարհի սուր զգացմամբ և մելանխոլիկությամբ ։

 

 

Կախյալության ճգնաժամ ։ Այս դեպքում երեխան դրսևորում է չափից դուրս լսող, ընդունող,ենթարկվող վարքագիծ ։Ծնողը չի տեսնում նրա խնդիրները,փոխարենը հպարտանում է,որ նրա վարքում փոփոխություն չկա ։ Եթե «անկախության ճգնաժամի» դեպքում դեռահասը ասում է «Ես այլևս երեխա չեմ» ապա այս դեպքում նա աաում է «Ես երեխա եմ և ուզում եմ մնամ դեռ երեխա» ։
Այս դեպքում չկա զարգացում,առաջընթաց և սա ևս ճգնաժամի ոչ բարենպաատ ընթացք է ։

Ծնողներին անհրաժեշտ է իմանալ նաև դեռահասության ճգնաժամի մի քանի ախտանիշների մասին։
Նեգատիվիզմ։ Սա նեգատիվ վերաբերմունքն է ամենին ու ամենքին։ Երբ դեռահասը չի վստահում ոչ մեկին,սկսում է անձնական օրագիր պահել։Սուր է արձագանքում ծնողի խոսքին
Վերլուծելու հակվածություն։ Դեռահասը շատ դաժան անալիզի է ենթարկում շրջապատին և ինքն իրեն։ Իր արտաքինը խիստ քննադատում է և հակված է կարծել,որ այն շատ մեծ ազդեցությություն է թողնում մյուսների վրա

 

Դեպրեսիա ։ Դեռահասկան դեպրեսիան արտահայտվում է անտարբերությամբ, դատարկվածությամբ, հուզականությամբ
Սուիցիդալ վարք։ 90% դեպքերում սուիցիդալ վարքը,սպառնալիքները «օգնության կանչ» են իր հարազատներին, նա ցանկանում է աջակցում, քանի որ հասկանում է ,որ մանկությունն այլևս ավարտվել է ,պատասխանատվությունը մեծացել։ Երբեմն սա դեմոնստրատիվ բնույթ է կրում, բայց պետք է անտարբեր չլինել երբեք

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: