Էս էն դեպքն ա, որ լեզուս էլ կոտրվի պիտի ասեմ…Բակուր Մելքոնյանի հերթական դիպուկ գրառումը

Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մոտ 10 օր առաջ խանութպան ընկորջս հանդիպեցի: Ջղայնացած ասում ա՝ ըսենց չի լինի, հարկայինը մտավ մոտս էլի տուգանեց, ինչ անեմ չգիտեմ: Ասում եմ՝ խփի: Ասում ա՝ ու՞մ: Ասում եմ՝ ում չէ, ինչը, չեկ խփի, որ չտուգանեն))): Ասում ա՝ էդ ուզում ես ասես, որ քո կետերում լրիվ խփում են: Ասում եմ՝ այո՜:

Ասում ա՝ ձև չկա: Գրազ եկանք, եթե ինքը կարողանա Արտ Լանչի որևէ կետ գտնի, որ թեկուզ 1 անգամ չեկ չի տվել, ես եմ իրա փոխարեն իրա տուգանքը վճարում…
Ուրեմն էս ընկերս, որի խանութը գտնվում ա նույն շենքի տակ, որտեղ ինքը բնակվում ա և միշտ ընդմիջումը արել ա իրենց տանը, այսինքն կնոջ սարքածն ա կերել, էս 10 օր ա Արտ Լանչի տարբեր

կետերում ա հաց ուտում, սուրճ ա խմում, հետո առանձին մոտենում խմորեղեն ա վերցնում, վերջում գնալուց հետը ջուր առնում ու հա դրամարկղի կտրոնը տալիս են: Երեկ հանդիպել եմ, ասում ա՝ լավ հանձնվում եմ, բոլոր տեղերդ չեկով են աշխատում, վաղվանից տանն եմ հաց ուտելու: Զարմացա, ինքը

ըտենց շուտ հանձնվողներից չի, ասում եմ՝ էդ ին՞չ խաբար ա, հո փողից չես նեղվում, արի մի քիչ պարտքով փող տամ, էլի Արտ Լանչում հաց կեր (դե հաղթանակած մարդը ոնց ա անում, ուզում ա մինչև վերջ հաղթանակը վայելի))) Ասում ա՝ տո չէ այ ախպեր, կնիկս էր արդեն ինձանից բաժանվում, ասում ա

էդ ինչ սուտ պատճառ ես գտել, 10 օր ա տանը ընդմիջում չես անում, եսիմ ում հետ ես թրեվ գալիս)))
Էս էն դեպքն ա, որ լեզուս էլ կոտրվի պիտի ասեմ՝ հարգելի տղամարդիկ Արտ Լանչ մի գնացեք, տանը ընդմիջում արեք, եթե ընդմիջումը պատրաստում ա ձեր կինը)))
Հ. Գ. Մոռացա ասեմ՝ մնացած դեպքերում Արտ Լանչ եկեք)))

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: