Թերարժեքության բարդույթ…ինչպե՞ս հաղթահարել

ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ

Լինում է այնպես, որ բոլորս էլ ինչ-որ իրավիճակում մեզ անվստահ ենք զգում, սակայն կան մարդիկ, ովքեր այդ զգացումն ունենում են կյանքի բոլոր ոլորտներում:

 

 

Թերարժեքության բարդույթի մասին խոսել է հայտնի հոգեբան Ալֆրեդ Ադլերը: Հենց նա է տվել այս երևույթի սահմանումը և առանձնացրել պատճառները:

Այս բարդույթը իրենից ներկայացնում է հուզական և հոգեբանական զգացողությունների ամբողջություն, որոնք արտահայտվում են սեփական թերության, անօգտակարության, ոչնչության զգացման, ցածր ինքնագնահատականի, արժանապատվության զգացման ցածր աստիճանի և շրջապատի իր նկատմամբ գերակայության անհիմն դիրքորոշման մեջ:

Ընդհանուր առմամբ թերարժեքության բարդույթի պատճառ են հանդիսանում`

Ֆիզիկական թերությունները
Գերխնամքը
Ծնողների կողմից մերժումը, սառը վերաբերմունքը
Հոգետրավմաները (բռնություն, բաժանում և այլն)
Շրջապատի կողմից արվող անընդմեջ քննադատությունները

 

 

Այստեղ հարկավոր է նշել, որ ծնողների կողմից թե՛ գերխնամքը, թե՛ ուշադրության պակասը կարող է բերել թերարժեքության բարդույթի, քանի որ խոչնդոտում է մարդու ինքնուրույնության զարգացմանը և անհատականության ճնշմանը:

Լինում է այնպես, որ թերարժեքության բարդույթի հիպերկոմպենսացիայի արդյունքում մարդու մոտ առաջանում է գերազանցության բարդույթ, որն արտահայտվում է սեփական ֆիզիկական, մտավոր և սոցիալական ընդունակությունները չափազանցնելու միտման մեջ:

Թերարժեքության բարդույթը, սակայն, մոտիվացնում է մարդուն ավելիին հասնել: Կան մարդկանց օրինակներ, ովքեր կարողացել են ինքնագնահատականի մի շարք խնդիրներ լուծել և դառնալ ավելի ինքնուրույն և կայացած:

Ի դեպ թերարժեքության բարդույթ ունեցել են Նապոլեոն Բոնապարտը, Էլվիս Փրեսլին, Քլաուդիա Շիֆերը, Լեդի Գագան և ալյոք:

Հոգեբանություն

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: