Ինչպե՞ս է կոֆեինն ազդում մեր գլխուղեղի և մարմնի վրա

Ինչպե՞ս է կոֆեինն ազդում մեր գլխուղեղի և մարմնի վրա:

 

 

Հետազոտությունները պարզել են, թե ինչպես է կոֆեինն ազդում մարդկանց վրա: Բացի նրանից, որ կոֆեինը արագացնում է սրտի աշխատանքը և բարձրացնում արյան ճնշումը, այն նաև պատկանում է ալկալոիդների դասին, որը բիոլոգիական ակտիվ նյութ է, ինչի ազդեցությունը դեռ վերջնականապես բացահայտված չէ: Եվ այսպես`

Կոֆեինի ստիմուլացնող էֆեկտը պատրանք է: Եթե սուրճի սիրահարներին հարցնենք, թե ինչու են նրանք սուրճ խմում կլսենք հետևյալ պատասխանը. «Դա ինձ առույգացնում է»: Եթե դուք առաջին անգամ եք սուրճ խմում կամ խմում եք 2 ամսից ոչ ավել, որոշակի առույգություն կզգաք, ինչը պայմանավորված է կոֆեինի բիոքիմիական հատկություններով: Երկար օգտագործման արդյունքում մեր օրգանիզմը սովորում է կոֆեինին և չի տալիս այն էֆէկտը, ինչը կար սկզբում: Իսկ մնացած զգացողությունները հոգեբանական պատրանքներ են:

 

 

Կոֆեինը հանում է ցավը և խթանում է միքտը: Հայտնի է, որ այն մարդկանց մոտ, ովքեր 6-7 ժամ աշխատում են համակարգչի առջև, տհաճ զգացողություններ են ունենում պարանոցային ողերում, ուսերում և ձեռքերի շրջանում:. Հետազոտությունները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր սուրճ են խմում նման ցավերից ավելի հեշտ են ազատվում, քան նրանք ովքեր չեն խմում: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ սուրճի կանոնավոր օգտագործումը, որքան էլ պարադոքսալ է, պահպանում է գլխուղեղի աշխատանքային ընդունակությունները լավ վիճակում:

Անգամ ցերեկվա ժամին խմած սուրճը խանգարում է քնել գիշերը: Հետազոտությունները պարզել են, որ սուրճի վերջին գավաթը պետք է խմել քնելուց 7-8 ժամ առաջ, հակառակ դեպքում գիշերը դժվարությամբ կքնեք:

Սուրճը «սպանում» է երիտասարդներին: Ամեն օր 4 գավաթ սուրճի օգտագործումը բերում է մի շարք առողջական խնդիրների, մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությւնների:

 

 

Այս դեպքում սակայն, կա ռիսկային խումբ. մինչև 55 տարեկան մարդկանց սուրճի չարաշահման արդյունքում առաջացած նման խնդիրների հավանականությունը կրկնակի մեծանում է:

Կոֆեինի նկատմամբ սերը պայմանավորված է գեներով: Հետազոտությունները պարզել են, որ կան գեների 6 տեսակներ, որոնք պատասխանատու են կոֆեին պարունակող ըմպելիքների սիրո համար: Դրանք ազդում,են կրողի նյութափոխանակության վրա առաջացնելով ավելի ուժեղ և դրական զգացողություններ կոֆեինի օգտագործումից, ինչպես նաև ավելի արագ կախվածություն են առաջացնում:

Իսկ դուք քանի՞ գավաթ սուրճ եք խմում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: