Իվերջո ողջ խորությամբ հասկացա, թե ինչ է նշանակում «ԲՈՐՇԵԼ» արտահայտությունը… Հակոբ Ռուբինյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջապես ես ողջ խորությամբ հասկացա, թե ինչ է նշանակում «ԲՈՐՇԵԼ» արտահայտությունը…

Ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց հայտնի տեսանյութը այդ «քաղաքական խոհարարի» մտավոր ունակությունների մասին որոշակի կասկած հայտնելով…
Դիտելուց հետո իմ մոտ այդ կապակցությամբ որևէ կասկած չառաջացավ: Պետք չէ հոգեթերապեվտ կամ հոգեբուժ լինել դիագնոզելու համար նման սրացումները: Փոխարենը կասկածներ առաջացան բոլոր այն մարդկանց մտավոր ունակությունների մասին, ովքեր ժամանակին նրան նշանակել են պետական և դիվանագիտական բարձր պաշտոնների:

Սույն պարոնին անձամբ ճանաչելու ոչ երջանկությունը, ոչ էլ դժբախտությունը չեմ ունեցել: Հեռակա կարգով ենթադրել եմ, որ նա ունի մտավոր բարձր կարողություններ, կազմակերպչական և գործարար տաղանդ և այլն: Ավա՜ղ, ինչպիսի հիասթափություն: Դիտելով, թե ինչպես է նա ուղտով խառնում «կառտոլն» ու «քյալամը» ակնհայտ է դառնում, որ նա բացարձակապես զուրկ է երևակայությունից, գտնվում է մտավոր զարգացման նախադպրոցական փուլում, ունի բազմաթիվ թաքուն և անթաքույց կոմպլեքսներ… Ամենատխուրն այն է, որ այս ամենը չի գիտակցում և համոզված է, որ չափազանց օրիգինալ և կրեատիվ բան է անում:


Հետաքրքիր է, երբ զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը խորհրդակցությունների ժամանակ արջուկներ, նապաստակներ ու աղվեսիկներ օգտագործու՞մ էր…
Չգիտեմ, բայց չեմ զարմանա, եթե պարզվի, որ՝ այո:
Սակայն զարմանում եմ, երբ այս մարազմը մարդիկ տարածում են լրջորեն, երբեմն էլ մեկնաբանում են, որ նա է Հայաստանի և հայ ժողովրդի միակ փրկությունն ու ապագան:

 

Հետգրություն. ես չեմ խոսում նրա վերլուծությունների, համեմատությունների և նկարագրությունների մասին, քանի որ մասնագիտությամբ լրագրող և վերլուծաբան եմ, ոչ թե հոգեբուժ…

Հետևություն. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»…

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: