Լավ լուր. ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ

Քիչ առաջ Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից։

Ժաննա Բարսեղյանը 40 տարեկան է։ Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: