Խոսքս ուղղում եմ, իրեն դոկտոր պրոֆեսորի տեղ դրած Գևորգ Պետրոսյանին․․․Արմեն Հովհաննիսյանի դիպուկ անդրադարձը

Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իմ սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, սիրելի հայություն, ֆեյսբուքյան հանրություն, նախ ցանկանում եմ հայցել ձեր ներողամտությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին մեկ այլ նկարի ֆոնի պատկերով էջումս տեղադրելու համար, սակայն սա ընդհամենը ՍՔՐԻՆ է, որը մերկացնում է ՀՀ ԱԺ պատգամավորի առանց այդ էլ ԲՈԲԻԿ մտածողությունը.

Ես իսկապես զարմանում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության մի շարք անդամ-պատգամավորներ ընդհանրապես մտածու՞մ են, առհասարակ, եթե մտածում են ապա մարմնի, ո՞ր մասով. Խոսքս ուղղում եմ, իրեն դոկտոր պրոֆեսորի տեղ դրած, լաչառ ու մտածելու ունակությունից զուրկ Գեւորգ Պետրոսյանին.

ՀՀ ԱԺ ոչ բարով պատգամավոր, երբ քո ֆեյսբուքյան էջում նման հակապետական, հակահայկական նյութով ես կիսվում, որտեղ պարզից էլ պարզ երեւում է, որ ՀՀ վարչապետին վարկաբեկելու միտում կա, դու քեզ, որպես ՀԱՅ լավ ե՞ս զգում, երբ թուրքը կպնումա քո երկրի ղեկավարին, երբ դու թուրքի ջրաղացին ջուր ես լցնում,

դու քեզ լավ ե՞ս զգում. Այ տափակ, անգամ ամենա միամիտ մարդը կհասկանա, որ քո կիսված տեսանյութը, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը միտք է արտահայտում, կտրված է կոնտեքստից, որը չի բխում իրականությունը. մոնտաժ անողն էլ գործը էնքան փնթի է արել, որ դրա մեջ խորանալու կարիք էլ չկա.

Ուղղակի ցավում եմ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո քո նմանները, ովքեր խոսքի ազատության կարոտ էին, այժմ ամեն ինչ իրենց թույլ են տալիս, ցավում եմ, որ ես իմ երկրի թիվ մեկ պետական մարմնում ունեմ քո նման մեկին, ով իր տիրոջը հաճոյանալու համար ունակ է ամեն ինչի, ցավում եմ, որ դու ԱԺ-ում օրենք ընդունողներից մեկն ես. Նման նյութեր, նման մտքեր առաջանալուց, կիսվելուց, մտածիր, թե ինչ հետագիծ ունի ձեր կուսակցությունն ու կուսակցության առաջնորդը.

Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության առավել կոմպետենտ հատվածին, խորհուրդ կտամ, որ իր կուսակիցների գործողություններին ուշադիր լինեն, ոչ թե փորձեն ընդդիմություն խաղան. Միշտ հիշե՛ք, էն մարդիկ, էն ուժերը, ովքեր փորձում են իրենց գրպանների, վզների հաստության, կաշիները փրկելու համար խարխլեն պետության, պետականության հիմքերը՝ էդ մարդիկ ու շրջանակները ամենամեծ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ են. Հ.Գ. Խելքի բերեք ձեր անխելքներին, քանի դեռ ուշ չէ. Արմեն Հովհաննիսյան

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: