Հաջորդ իշխանությունը պետք է երկրի մայրաքաղաքը տեղափոխի Կապան. ասեմ, թե ինչու

Մի բան էլ ասեմ. Կներեք այսօր շատ գրեցի:
Հաջորդ իշխանությունը պետք է երկրի մայրաքաղաքը տեղափոխի Կապան:

Կթվա թե անհեթեթ բան եմ ասում. Բացատրեմ:
Կասկած չկա, որ Սյունիքը վտանգված է, կասկած չունեմ, որ թուրքադրբեջանական տանդեմը այդ տարածքներին աչք ունի: Շա՜տ ենք ասում` Սյունիքը երկրի ողնաշարն է. Ժամանակն է գործողություններով դա ապացուցել:


Կապանը մայրաքաղաք հռչակելով` Սյունիքը երկրի մնացյալ մասի հետ ավելի սերտ կապերով կկապենք, նոր ճանապարհներ և ենթակառուցվածքներ կսարքենք, նոր միջազգային օդանավակայան. Սա նաև արևելք-արևմուտք առևտրային հաբ դառնալու համար միջոց կդառնա:


Երկրի տարածքային համաչափ զարգացման առումով սա կլինի ռազմավարական քայլ: Միջազգային հարթակներում Սյունիքը և Կապանը կսկսեն շրջանառվել, դիվանագիտական ներկայացուցչությունները կտեղափոխվեն այստեղ: Կյանքը կսկսի եռալ Սյունիքում, սա կլինի մեր ուղերձը թշնամուն, ուղերձ առ այն, որ սա մեզ համար կենսական տարածք է: Իրանը նույնպես կդառնա ավելի կարևոր, քան հիմա, ինչն մեզ համար էական է:


Եվ վերջապես, ցանկացած հաջորդ կառավարություն պետք է իր մեջքին զգա ադրբեջանցու շունչը, որ իր ցանկացած որոշում պետականամետ լինի, որ միտք չանի հանրային միջոց յուրացնել, որ բանակ կառուցի և հասկանա, որ իր յուրաքանչյուր անարդյունավետ օր ծառայում է թշնամու օգտին:


Մեզ արմատական փոփոխություններ են պետք, թե պետության կառավարման տրամաբանության մեջ, թե միջոցներում: Հաջորդ կառավարության թիվ մեկ օրակարգը երկրի, այսինքն մեր բոլորիս անվտանգությունն է` Սյունիքը և Արցախը:
Հովհաննես Ավետիսյան

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: