Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» նախագծում կրկին գրանցեց ուժեղ հաղթանակ՝ անցնելով հաջորդ փուլ

Թեպետ Մաշա Մնջոյանի մարզիչն ընտրեց մեկ այլ մասնակցի, սակայն աստղային ժյուրիի մյուս անդամը փրկեց Մաշային։

Հայ երգչուհի Մերի (Մաշա) Մնջոյանն իր հզոր ձայնով եւ հիանալի կատարումներով շարունակում է գերել նաև ավստրալացիների սրտերը։

Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։ Հիմա հերթը «մենամարտ» փուլինն էր։ Այստեղ հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ` երգչուհի Էլլա Մոներիի հետ «մենամարտելու»։

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։ Հիշեցնենք, որ «Կուր լսումներ» փուլի ժամանակ Ժյուրիի անդամները չկարողացան դիմակայել երգչուհու հմայիչ ձայնին։

Դիմել են բոլորը ՝ դրանով իսկ ցանկություն հայտնելով աղջկան հրավիրել իրենց թիմ ՝ հետագա մրցույթին մասնակցելու համար։ Ելույթից հետո հայուհուն և՛ ժյուրին, և՛ դահլիճը հոտնկայս ծափահարեցին ։ Մերի Մնջոյանը, որը հայտնի է նաեւ Մաշա անունով, 2013 թվականին «Հայաստանի ձայներ» շոուի հաղթողն էր:

Տեսանյութը՝ ստորև.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: