Մարդ ապուշ ա կտրում քաղաքական դաշտում էս խեղկատակությունից․․․․

Ինչքան ասում ես անտարբեր անցնես նման նյութերի կողքով, բայց դե ֆեյսբուքյան ընկերների կողմից դրանց պարբերաբար տեղադրումը մեկ-մեկ գայթակղում է։

 

 

Մեկ նյութ, մեկ տեսանյութ նայեցի․

Հյուսիսային պողոտա․․․

Կոնվենցիայի դեմ ստորագրահավաք․․․ սեղանիկ, Մարինա Խաչատրյան, Վահագն Չախալյան և այլք․․․

Երկիր Ծիրանիի նախկին անդամ, հետո ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Մարինա Խաչատրյանը ինչ-որ սփյուռքահայ երիտասարդի հետ կաշ-կալամաշի մետ է մտնում։ Չախալյան Վահագն էլ տեսանկարահանում է, ժամանակ առ ժամանակ, միջամտում։ Բոլոլան հասնում է այնտեղ, որ սփյուռքահայ երիտասարդը թեժ վեճից հետո տաքացած հեռանում է՝ Մարինայի հետ լեզվակռիվ տալով․․․

Հաջորդ կադրում՝ Մարինան շրջվում է դեպի Վահագ Չախալյանի տեսախցիկն ու ասում, թե հաղորդագրություն է տալու Ոստիկանություն երիտասարդի դեմ, որովհետև իր դեմ հոգեբանական բռնություն գործադրեց, ինքը մարմնով դողում է․․․

 

 

Հաջորդ աչքովդ ընկած նյութում տեսնում ես, որ Մարինան հիմա էլ Հայկ Մարությանին է բաց նամակ գրել, թե բա 4-5 տղամարդ մոտեցան Հյուսիսային պողոտայում, վիրավորեցին ինձ՝ հայ կնոջը, մորը, հոգեբանական բռնություն գործադրեցին ու հեռացան․․․

Մեկդ որ էդ կնոջը տեսնեք, ասեք Կանանց դեմ բռնության ու ընտանեկան բռնության կոնվենցիան ոնց որ թե միայն քո համար է․ դրա տակ առայժմ միայն դու ես ընկնում․․․․

Ու չեմ ուզում այդ ճամբարի բառապաշարով ահակադարձեմ՝ բա ինչի՞ մյուս նորմալ կանայք նման բոլոլաների մեջ չեն ընկնում․․․ Ուրեմն պովդ տվել ես, միգուցե շոռել ես տղերքին, սադրել հայացքով․․․

Մարդ ապուշ ա կտրում քաղաքական դաշտում էս խեղկատակությունից․․․․

Ստյոպա Սաֆարյան

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: