«Մենք սխալվեցինք Դադիվանքում, սակայն տեսնելուց հետո հասկացանք, որ ՌԴ խաղաղապահ Օլեգ Կովալենկոն մանրամասներ է պատմել․ Տեսանյութ

«Մենք սխալվեցինք Դադիվանքում, սակայն մոտիկից տեսնելուց հետո հասկացանք, որ ՌԴ խաղաղապահ Օլեգ Կովալենկոն մանրամասներ է պատմել․ Տեսանյութ

ՌԴ խաղաղապահ ու ժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն «Սպուտնիկի» հետ զրույցում ասել է, որ Դադիվանքի պահպանությունը խաղաղապահները սկսել են իրականացնել տեր Հովհաննեսի օրհնությամբ: «Նախ աղոթեց մեզ համար, այնուհետև ցույց տվեց այն հատվածը,

որտեղ պետք է մնանք, հետո ողջ տեղանքը, ծանոթացրեց իրադրության հետ: Այնուհետև տեխնիկան տեղավորելուց հետո սկսեցինք տեղակայել դիտորդական կետերը: Մի կետը Դադիվանքի մուտքի մոտ է, մյուսն անձամբ իմ հսկողության տակ կլինի»,- պատմել է սպան: Կովալենկոն նշել է,

թե սպասում էին, որ այստեղ կլինեն թյուրըմբռնման պահեր: «Բայց մենք սխալվեցինք, տեղացիները մեզ ընդունեցին շատ սրտաբաց: Դա, ճիշտն ասած, իմ բացահայտումն էր: Մարդիկ այստեղ չափազանց բարեհոգի են, աշխատում են իրենց օգնությունն առաջարկել բազում հարցերում: Մեծամասնությունը բարոյական աջակցություն է

ցուցաբերում: Մեր երախտագիտությունը հայտնենք այդ անձանց: Երբ եկանք, սկզբում նրանք չափազանց ճն շված էին, գալիս էին այս վայրին հրաժեշտ տալու, սակայն մեզ տեսնելով՝ ոգևորվեցին ու փորձում էին օգնել մեզ, երш խտագիտության խոսքեր էին մեզ ուղղում: Անչափ հաճելի էր դա լսել: Մեզ տեսնելով՝ նրանց մեջ ինչ-որ հավատ արթնացավ»,- հայտնել է նա:

Ավագ լեյտենանտը տեղեկացրել է, որ խաղաղապահները պատրաստվում են պայմանավորվածությանը, որն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի քսանգինգին: «Այսօրվանից արդեն աշխատանքն ընթանում է, տեղակայում ենք դիտորդական կետեր, իսկ նոյեմբերի քսանհինգից հետո կլինեն պլանավորված գործողություններ՝ ադրբեջանական ու հայկական կողմերի հետ համաձայնեցված»,- հավելել է զինվորականը: Նա պատմել է, որ զինվորական և

մշակույթի պատմություն է սիրում և որևիցե վայր մեկնելուց առաջ իր խմբի հետ պատմական, ազգագրական դասընթացներ է անցկացնում: «Իմ զինվորները գիտեն այս երկրամասի պատմության ու հակամш րտության նախապատմության մասին: Սակայն Դադիվանքը մոտիկից տեսնելուց հետո հասկացանք ու նորովի գնահատեցինք հայ ժողովրդի ազգային արժեքը»,- եզրափակել է ՌԴ խաղաղապահ ու ժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն:

Տեսանյութը` ստորև.

https://www.facebook.com/vesti1tv/videos/3731195270276925/

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: