Շտապեք դիմել…Նոր աշխատատեղեր Երևանի շտապօգնության ծառայությունում

Նոր աշխատատեղեր Երևանի շտապօգնության ծառայությունում


​​ ​ ​ ​
Առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման նպատակով առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության կողմից հատկացված հավելյալ ֆինանսավորումից ուղղվել է նաև «Շտապ բժշկական օգնություն» ծառայության ծրագրին:

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ավելացվել են բրիգադները, որոնք անհրաժեշտ է համալրել ռեանիմատոլոգներով/սրտաբաններով և BCD կարգի վարորդական վկայական ունեցող սանիտարական վարորդներով` համապատասխան վերապատրաստման դասընթացների առկայությամբ:

Ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն, հեռ` 010580615, Էլեկտրոնային հասցե` tatev.sargsyan@yerevan.am :

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: