Որո՞նք են Միգրենի հոգեբանական պատճառները

Միգրեն։ Հոգեբանական պատճառներ

 

 

Միգրենը բնորոշվում է պարբերաբար կրկնվող չափավորից մինչև ուժգին գլխացավերով, որոնք տևում են 2-ից մինչև 72 ժամ ։

Գլխացավերը երբ վերածվում են միգրենի սկսում եմ խաթարել մարդու կյանքը անընդհատ ցավեր ու լարվածություն առաջացնելով։ Շատ հաճախ միգրենը առաջանում է «անտեղի» և պատճառները հասու չի լինում պարզել նույնիսկ բժիշկներին ։ Հիմնականում լինում է միգրենի գենետիկ նախատրամադրվածություն կամ։
Ըստ վիճակագրության միգրենով առավել հաճախ տառապում են կանայք քան տղամարդիկ։

Որո՞նք են միգրենի պատճառները ըստ ՀՈԳԵՍՈՄԱՏԻԿԱՅԻ ։

Գլխի ցավերը կամ միգրենը հաճախ առաջանում է գլխուղեղի քունքային հատվածներում։ Իսկ այդ հատվածները պատասխանատու են ինտելեկտի, կարգու կանոն պահելու, մանրուքների նկատմամբ գերուշադրությամբ։ Նաև սա գլուղեղի այն հատվածն է , որը օգնում է դեդուկցիայի, անգիր սովորելու(զուբրիդ) և այլ մտածողական գործընթացների համար։

 

Միգրեն հաճախ լինում է նրանց մոտ, ովքեր իրականությունը չեն ընդունում այնպիսին ինչպիսին այն կա , այլ ցանկանում են փոխել և հարմարեցնել իրենց կարգ ու կանոնին։ Սակայն երբ չի ստացվում մարդը հիասթափություն է ապրում, և սա բերում է գլխացավերի, եթե այսպիսի վիճակը շարունակական է լինում անձի մոտ կարող է առաջանալ ենթաստամոքսային գեղձի պանկրեատիտ։

Միգրենի պատճառներից է նաև ճնշված ագրեսիան։ Փոխարենը ցույց տալ դժգոհությունն ու պայքարել, մարդը հարմարվում է սոցիալական կարգ ու կանոնին և սպասում է , որ մյուսները կհասկանան ինքը ինչ է ուզում։ Ինչվոր տեղ միգրենը «ալիբի» է կարծես , երբ մարդը հասկանում է , որ չի կարող իրավիճակը հարմարեցնել իրեն , նա «միացնում է» գլխացավը, որպեսզի մարդիկ շարժվեն իր վարքային մոդելով։ Սա ինբոր առումով մանիպուլացիա է , քանի որ երբ տանը կա միգրենով մարդ, չեն միացնում բարձր երաժշտություն,ուժեղ լույս, սուր հոտերը բացառում են և այլ նման «հարմարություններ»։

 

 

Պեդանտ մարդու կարգու կանոնը։ Միգրենով տառապող մարդը հիմնականում շատ մանրունքային է, պետանդ։ Եվ հաճախ գլխացավ կարող է առաջանալ նրանից, որ խոհանոցում շերեփը ճիշտ վայրում չէ, կամ բաժակի տակ տակդիր չկա։

Ընտանեկան կյանք-սեռական խնդիրներ։ Հաճախ կողակցից բարձր սպասելիքները բերում են ընտանիքում կոնֆլիկտների, նաև սկսվում են ինտիմ խնդիրներ կամ գլխացավը դառնում է չմերձենալու պատճառ։

Ի՞նչ անել եթե ունեք միգրեն

 

 

Նախ և առաջ պետք է ընդունել, որ աշխարհն այն է ինչ կա ։ Պետք է ընդունել այն և չփորձել ամեն բան հասցնել կատարելիւթյան , դա պարզապես անհնար է և բարդացնում է Ձեր կյանքը։
Երկրորդ հերթին պետք է նվազեցնեք սպասելիքները ուրիշներից, աշխարհն ու մարդիկ պարտավոր չեն համապատասխանել դրանց։
Եվ երրորդ, սովորել խոսել խնդրից և չճնշել ագրեսիան։ Եթե ամեն բան Ձեր ուզածով չէ գնում ՝ գործեք , բայց մի դիմեք մանիպուլացիայի:

Հոգեբանություն

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: