Ու՞մ շահերն է ներկայացնում Վայոց Ձորի մարզպետը

ՈՒ՞Մ ՇԱՀԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ

 

 

ՀՀ Վարչապետը բազմիցս և այսօրվա լայվով նույնպես արձանագրեց,որ ՀՀ տնտեսության մեջ հանքարդյունաբերությունը այլևս տեսակարար մեծ կշիռ չպետք է ունենա,այլ իր տեղը պետք է զիճի վերամշակմանը,էկոտուրիզմին և այլն:
Թվում է թե ՀՀ Վարչապետի այս արձանագրումը,պետք է որպես ցուցում ընկալվի կառավարության անդամների և պետական պաշտոնյաների համար:

Սակայն պարզվում է,որ դա այդպես չէ,ՀՀ Վարչապետի որոշմանը արձագանքում են ընտրված համայնքների ավագանիները,իսկ դրան խոչնդոտում են ՀՀ Վարչապետի կողմից նշանակված մարզպետները:

Այսպես ՝ Վայոց Ձորի մարզում մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել 8 համայնքներից 4 –ը ՝ 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը։
Վերը նշվածներից վերջինը նման որոշում է կայացրել Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանին 9 կողմ 1 ձեռնպահ ձայներով :
Վերջիններս ապրիլի 29-ին որոշել էին հավանություն տալ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Գլաձոր համայնքի բնակիչները այդ պահանջով համայնքի ղեկավարին և ավագանուն դիմել էին 2019թ. ապրիլի 19-ին:
Թվում էր թե մարզպետը պետք է ողջուներ և միանար համայնքների ավագանիների այս որոշմանը,կյանքի կոչեր դրանք,բայց կատարել է հակառակը:

 

 

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը դատի է տվել համայնքների ավագանիներին և պահանջում է անվավեր ճանաչել նրանց որոշումները:
Այն որ ՀՀ մետաղական և այլ հանքերի մեծ մասը պատկանում են նախկին հանցավոր՝ օկուպացիոն ռեժիմի կառկառուն ներկայացուցիչներին գիտեն բոլորը,դրանց բազմիցս անրադարձել է նաև ՀՀ Վարչապետը:
Այստեղից էլ տրամաբանական հարց է առաջանում,ու՞մ հրամաններն է կատարում և ու՞մ շահերն է իրականում ներկայացնում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը,որը ի դեպ վերջերս հայտարարեց որ չի պատրաստվում դադարեցնել իր ջերմ շփումները ՀՀԿ ականների հետ:

 

 

-ՀՀ Վարչապետի թե՞ հանցավոր ՝ օկուպացիոն ռեժիմի կառկառուն ներկայացուցիչների,
-Մարզի ժողովրդի թե՞ հանցավոր ՝օկուպացիոն ռեժիմի կառկառուն ներկայացուցիչների,
Քանի որ մեր կազմակերպությունը եղել է և միշտ կլինի ժողովրդի կողքին,ապա հայտնում ենք մեր զորակցությունը Ջերմուկ, Գլաձոր ,Արենին և Եղեգնաձոր համայնքների ժողովրդին ու ավագանիներին նման հայանպաստ որոշումներ կայացնելու գործում :
Հայտնում ենք մեր պատրաստակամությունը ՀՀ Դատական ատյաններում պաշտպանելու նրանց շահերը մարզպետի և հանցավոր ՝ օկուպացիոն ռեժիմի կառկառուն ներկայացուցիչների ոտնձգություններից:

Արտակ Գալստյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: