Չկա ավելի ուժեղ բան, քան վճռական լինելը

Ցանկացած մարդ, ով մտնում է վաճառքի, մարկետինգի, բիզնեսի մեջ, պիտի իմանա, որ չկա ավելի ուժեղ բան, քան վճռական լինելը։

 

 

Այստեղ հնարավոր է, որ տաղանդը չփրկի, քանի որ աշխարհը լի է տաղանդավոր անհամարձակ մարդկանցով, այստեղ հնարավոր է, որ չփրկի նաև հանճարը, քանի որ աշխարհը լիքն է չգնահատված հանճարներով — վճռականությունն այն կարևոր գծերից է, որ մարդկանց ուղեկցում է առաջ։ Էլ չնշեմ, թե վաճառքի մեջ ինչքան պիտի համարձակություն ունենաս, որ 3 անգամից ավել առաջարկես:

Օրինակ՝ Ջորջ Իսթմենի Kodak ֆոտոաժապավենները չէին վաճառվում։ Ներդրողները սեղմում էին, գումարը վերջանում էր և հարց էր ծագում․ ի՞նչ անել։

 

 

Ջորջը վճռում է գնալ Ռոչեսթերի մանկապարտեզներ ու երեխաներին ֆոտոապարատ նվիրել։ Երբ զայրացած ծնողներն ապարատը վերցնում էին երեխաների ձեռքից, նրանք լացում էին ու ուզում էին նկարել, բայց նկարելու համար պետք էր ժապավեններ։ Ու հենց վերջանում էր Իսթմենի նվիրած ժապավենները, արդեն մնացածը ծնողները պետք է գնեին։ Ջորջն ասում էր, որ այսօրվա երեխան, ով ապարատով նկարում էր, վաղը դառնալու էր պրոֆեսիոնալ նկարիչ ու արդեն հազարներով նկարներ աներ:

Եթե մարդը վճռական չլիներ,մտքերի մեջ ընկներ, «գցեր-բռներ, արժե, թե չարժե», դժվար էլ հասներ արդյունքի։

Վահագն Դիլբարյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: