Պարզվում է, որ հնարավոր է, երկու տարում լուծել 1988-ի երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանային հարցը, 30 տարուց ավել մարդիկ ապրում էին դոմիկներում շատ վատ պայմաններում

Անհնարինը դարձել է հնարավոր!

 

 

Ինչքան ժամանակ կորավ անիմաստ, ինչքան շատ բաներ կարելի էր փոխել ու չեր փոխվում․․․

Ինչքան հնարավոր բաներ անհնարին էին ․․․ իսկ հիմա պարզվում է, որ հնարավոր է, երկու տարում լուծել 1988-ի երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանային հարցը, 30 տարուց ավել մարդիկ ապրում էին դոմիկներում շատ վատ պայմաններում։ Պարզվում է, որ հնարավոր է 0-18 տարեկան երեխաների բուժօգնությունը լինի անվճար իսկ դեռ 2017 թվականին ասում էին բյուջե չկա, երեխաների ստոմատոլոգիական ծառայությունը պետք է լինի համավճարով։

 

 

Հնարավոր էր բժշկական կենտրոնները վաճառելու փոխարեն աշխատացնել։ Հնարավոր էր մեկ տարում Երևանի մանկապարտեզների 50% վերանորոգել և հիմնանորոգել ու ոչ թե օտարել ․․․Հնարավոր էր ունենալ սանավիացիայի ուղղաթիռ, բայց դրա փոխարեն ծառայողական մեքենաներն էին թարմանում ։ Ու սա շատ չնչին հատվածն է այն ամենի, թե ինչ հնարավոր էր բայց չեր արվում․․․․

Աշոտ Սարգսյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: