Պուտինը շատ կոշտ նախազգուշացում է տվել Բաքվին և բերել օրինակներ, թե ինչ կլինի ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերից․ Մանրամասներ

Պուտինը կոշտ նախազգուշացում է տվել Բաքվին և բերել օրինակներ, թե ինչ կլինի ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերից․ Մանրամասներ

ՌԴ նախագահ Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԳ, պաշտպանության նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ, Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ։

ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ նկատելի են նոյեմբերի 9-ի ստորագրված եռակողմ հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձեր: «Ցավոք, միտում կա: Մենք զգում ենք դա, որ փորձում են կագնեցնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կատարումը, փորձում են թույլ չտալ, որ այդ հայտարարությունն ամբողջությամբ կատարվի, թեև բոլորը ստիպված են ընդունել, որ այն հաջողությամբ իրականացվում է: Խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձերը մենք նույնպես տեսնում ենք, դեռ թաքուն, բայց դրանք նույնպես տեղի են ունենում», ասել է Լավրովը:

Նրանք, ովքեր փորձում են արգելակել Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնության իրագործումը, պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պшտերшզմն է, ի պատասխան ասել է Պուտինը, ավելացնելով, որ իր համար անսպասելի էր այդ հանգամանքը։

Հայկական կողմում կարծես թե խնդիր չկա, քանի որ քաղաքական ղեկավարությունը եւ ընդդիմությունն ընդունել են այդ փաստաթուղթը եւ զբաղված են լիովին այլ գործերով։ Հանրությունը դեռ շոկի մեջ է եւ առայժմ կողքից հետեւում է իշխանություն-ընդդիմություն պայքարին, որը թվում է համակերպվածության նշան է։

Բաքվի կողմից պայմանավորվածությունը խախտելու պարագային Պուտինն Աբխազիայի եւ Օսիայի օրինակով զգուշացրել է, որ այդ դեպքում Ռուսաստանը կարող է ճանաչել Ղարաբաղը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: