Ռոբերտի ձայնը ստիպեց ժյուրիի բոլոր անդամներին շրջվել (Տեսանյութ)

Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ընթացող «Ձայնը» հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանի «Կույր լսումներին» մասնակցող 13 տարեկան Ռոբերտի ելույթի ժամանակ շրջվեցին նախագծի ժյուրիի բոլոր անդամները:

Կրասնոդարից ժամանած 13 տարեկան Ռոբերտ Կասյանը գերեց ռուսական 1-ին ալիքի «Ձայնը. երեխաներ» նախագծի 5-րդ եթերաշրջանի ժյուրիին: Նա երգեց «Parlami d»amore, Mariu» բարդ ստեղծագործությունը,

որը գրել է Վիտտորիո Դե Սիկան «Որքան սրիկա են այս տղամարդիկ» ֆիլմի համար (էկրան է բարձրացել 1932 թվականին): Այս երգը կատարել են Դմիտրի Խվորոստովսկին, Խոսե Կարերասը եւ Պլասիդո Դոմինգոն: Իսկ Ռոբերտը կատարեց Ռոբերտինո Լորետտիի տարբերակը: «Մի քանի հրաշալի պահեր եղան,

պարզապես հրաշալի… Իրական տաղանդի պահեր էին, իսկ տաղանդը, հայտնի բան է, ինչպես և հոգին, տարիք չունի: Ինձ թվում է, թե մեր դիմաց իսկական արտիստ է կանգնած, այնքան սիրով ես դու

վերաբերվում երաժշտությանը: Նման մի արտահայտություն կա, որ կարող ես սիրել ինքդ քեզ արվեստի մեջ կամ արվեստը քո մեջ: Կարծում եմ, որ քո դեպքում երկրորդն է», — ասաց ժյուրիի անդամներից մեկը` Պելագեան:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: