Ռուսաստանը սկսել է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանն այսօրվանից պաշտոնապես վերսկսել է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։

Համապատասխան որոշումը կայացվել էր փետրվարի 3-ին ՌԴ կառավարության կողմից։ Այդ նույն որոշման համաձայն՝ կանոնավոր չվերթներ կիրականացվեն նաև Ադրբեջան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ յուրաքանչյուր երկրի ավիաընկերությունները հնարավորություն կստանան շաբաթական չորսական չվերթ իրականացնել Մոսկվա-Երևան և երկուական չվերթ՝ Մոսկվա-Բաքու ուղղություններով։

Այս մասին անցյալ շաբաթ հայտարարել էր ռուսական «Աեոֆլոտ» ընկերությունը։ Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարի 1-ից գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:

Տաթև Ֆռանգյան

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: