Սասնա Ծռերին ահաբեկիչ համարողները թուրք են կամ ադրբեջանցի

Սասնա Ծռերին ահաբեկիչ համարողները թուրք են կամ ադրբեջանցի

 

 

Հայելի.ամ-ի գործով Հայաստանում բացահայտվեց առերևույթ պռոադրբեջանական քարոզչության օջախ:
Այս բացահայտումից ժամեր անց, հայտարարությամբ հանդես եկավ Վիտալի Բալասանյանը, որը Նիկոլ Փաշինյանին և Սասնա Ծռերին անվանեց ահաբեկիչներ:
Վիտալի Բալասանյանի բառերին միացան և նրան իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀԿ և ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ:
Հարկ է արձանագրել, որ Սասնա Ծռերի կորիզը, դա Արցախյան պատերազմ անցած մեր ազատամարտիկներն են:
Ակամայից հիշեցի, որ Հայ ազատամարտիկներին վերը նշված սուբյեկտներից բացի այլ սուբյեկտներ նույնպես անվանել և անվանում են ահաբեկիչներ:
Այդ սուբյեկտները ադրբեջանցիներն են և թուրքերը, սրանց համար Արցախյան գոյամարտից սկսած մինչ օրս, մեր ազատամարտիկները միշտ համարվել են ահաբեկիչներ:

 

 

Փաստացի կարելի է արձանագրել, որ Վիտալի Բալասանյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և Սասնա Ծռերին ահաբեկիչ համարող այլ անձանց կամ ներկայացուցիչների համոզմունքը նույնական է ադրբեջանցիների և թուրքերի կարծիքի հետ:
Այլ կերպ ասած, նրանք բոլորը, այդ հարցում գաղափարակից են և ընդ որում վերը նշված կուսակցությունները,ներկայացուցիչները և անձիք իրենք են միացել ադրբեջանցիներին և թուրքերին:
Ամփոփեմ ՝
Վերը նշվածից ակնհայտ է, ովքեր որ Սասնա Ծռերին համարում են ահաբեկիչներ, նրանք թուրք են կամ ադրբեջանցի:
Չնայած, հարկ է ավելացնել, որ կարևորը այն է, որ այդ սուբյեկտները, ալբանացի չեն:

Արտակ Գալստյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: