Ստամբուլյան կոնվենցիան և դրա խեղաթյուրումը՝ որպես հակահեղափոխության նոր գործիք

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՎ ԴՐԱ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԸ ,ՈՐՊԵՍ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔ

 

 

Այսօր հակահեղափոխությունը նոր գործիք է ձեռք բերել:
Դա Ստամբուլյան Կոնվենցիան է և դրա ֆանտաստիկ խեղաթյուրումը:
Ընդ որում հակահեղափոխությունը կոնվենցիան խեղաթյուրում է այնպես,ինչպես խեղաթյուրել են ամբողջ ՀՀ պատմությունը և իրենց կառավարումը:

Եթե ընդունենք հակահեղափոխականների կոնվենցիայի դեմ հնչեցրած,գոյություն չունեցող և խեղաթյուրված հակափաստարկները,ապա պետք է ընդունենք նաև ,որ Ռոբերտը և Սերժը եղել են ամենաժողովրդավար,ամենադեմոկրատական ղեկավարները:Որ նրանց կառավարման տարիներին Շվեցարիան Հայաստանի համեմատ եղել է հետամնաց մի երկիր,որ ժողովուրդը նրանց կառավարման տարիներին ապրել է լիության մեջ,պաշտպանված և երջանիկ:

 

 

Քանի որ կոնվենցիան և նրա խեղաթյուրումը հակահեղափոխության կողմից այսօր ամենաքննարկելի թեման է,ապա երկու խոսքով անրադառնամ նրան,թե ի՞նչ է իրենից ներկայացնում կոնվենցիան ,ի՞նչ է կարգավորում և ի՞նչ երաշխիք է տալիս այն ստորագրած երկրներին:Նոր սրանից հետո մանրամասն կնկարագրեմ խեղաթյուրումները:

Այսպես՝
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան»
Կոնվենցիայի նպատակ է հայտարարվել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերից պաշտպանությունն ու կանխարգելումը, հետապնդել և վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, այդ թվում՝ կանանց ազատականացման միջոցով։
2017 թվականի հունիսի դրությամբ կոնվենցիան ստորագրվել է 44 երկրների և Եվրամիության կողմից: 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց Կոնվենցիան, որին հաջորդեցին 27 այլ երկրներ՝ 2013-ից 2017 թվականների ընթացքում (Ալբանիա, Անդորա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա[3], Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա , Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա)։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում:
Կոնվենցիայի հոդված 3-ը սահմանում է հիմնական հասկացությունները.

 

 

«Կանանց նկատմամբ բռնություն»-ը հասկացվում է որպես մարդու իրավունքների խախտում ու կանանց նկատմամբ խտրականության ձև և նշանակում է գենդերային հիմքով այն բոլոր բռնարարքները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական վնաս կամ տառապանք պատճառելուն, այդ թվում՝ այդպիսի բռնարարքների սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայական զրկումը՝ լինեն դրանք հանրային, թե անձնական կյանքի մակարդակով։
«Ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ։

 

 

«Գենդեր» նշանակում է հասարակության ներսում ձևավորված դերեր, վարքագիծ, գործունեություն և առանձնահատկություններ, որոնք տվյալ հասարակությունը պատշաճ է համարում կանանց և տղամարդկանց համար։
«Գենդերային բռնություն կանանց նկատմամբ» նշանակում է բռնություն, որը կնոջ նկատմամբ դրսևորվում է նրա կին լինելու պատճառով կամ որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն։
Այլ կերպ ասած կոնվենցիայի բուն նպատակը և իմաստը կայանում է մեկ բանում,ստեղծել այնպիսի պայմաններ որ կանայք այլևս բռնության չենթարկվեն,իսկ ենթարկվելու դեպքում էլ այդպիսի արարք կատարողները պատժվեն:
Ոչ մի երրորդ սեռի մասին խոսք չկա կոնվենցիայում:

 

 

Սակայն դրան կանրադառնամ հաջորդ հրապարակման մեջ կոնկրետ հակափաստարկներով:
Ասեմ ավելին,եթե կոնվենցիայում ըստ հակահեղափոխականների կա երրորդ սեռի ,կամ մեր ազգային արժեքները վերացնելու մասին գոնե ակնարկ,ապա Սերժը սուրբ է,Ռոբերտը մարդասեր,իսկ ՀՀԿ-ն էլ ամենաժողովրդավար և սիրված կուսակցությունը:

Շարունակելի……

Արտակ Գալստյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: