Տեսանյութ. Պուտինը զգուշացնում է, որ եռակողմ համաձայնագրի արգելակումը կնշանակի նոր պատերազմ

«Մի այսպիսի տենդենց կա, մենք այն, ցավոք, զգում ենք, որ փորձում են արգելակել նոյեմբերի 9-ին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության իրագործումը՝ թույլ չտալով, որ այդ հայտարարությունը լիարժեք կյանքի կոչվի, չնայած, որ բոլորը ստիպված են խոստովանել, որ այն գերազանց իրականանում է: Ու նաև խաղաղապահների առաքելության բնույթը փոխելու աղոտ մտադրություններ են նշմարվում»,- այս մասին ասաց ՌԴ ԱԳ

նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արցախում խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքի վերաբերյալ անցկացրած երկրորդ խորհրդակցության ժամանակ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության

ղեկավարի խոսքից հետո ասաց, որ իր համար խիստ անսպասելի էր Լավրովի զեկույցը, ապա նշեց. «Բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են կասեցնել երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը, ապա նրանք պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը մեկն է՝ պատերազմ: Եվ Աստված մի արասցե, եթե այն տեղի ունենա, ապա

զոհերի արյունը նրանց ձեռքերին է»: Նշենք, որ խորհրդակցությանը, բացի երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից մասնակցել են ՌԴ կառավարության մի շարք անդամներ, այդ թվում ԱԻ նախարար Զինիչևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Բորտնիկովը, պաշտպանության նախարար Շոյգուն և Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: