Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը դիպուկ անդրադարձել է Քոչարյանի հարցազրույցին

«Թող մայդաններով մեզ չվախեցնի, Նիկոլ Փաշինյանը խաղաղ թավշյա հեղափոխություն է արել։

Հայ ժողովուրը շատ լավ գիտի, թե ով ինչի է ընդունակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե Ուկրաինայում երեք անգամ Մայդանով իշխանություն է փոխվել։ Վ․Խաչատրյանը նաև հավելեց՝ այն մարդիկ, որոնք հույս ունեն մայդան անել , իրենց հետևից մարդ

տանել կամ ուժով փորձել իշխանափոխություն անել, պետք է իմանան, որ դա չի կարող լինել։ «Մայդան իրենք շինեցին 2008թ․ մարտի մեկին»,- հավելեց նա։ Անդրադառնալով նախկին նախագահի այն մեկնաբանություններին, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճիշտ քայլեր չի անում, որ մեղմի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված տնտեսական ճգնաժամը՝ Վ․

Խաչատրյանն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը չի կարող իրականությանը տիրապետել ու թող մարդկանց հետ շփվի հասկանալու նպատակով, թե ինչ փոփոխություններ են կատարվել մեր երկրում։ «Քոչարյանն ու իր հաջորդները պետությունը թալանելու և սեփական գրպանները թալանելու նպատակ ունեին։ Նրանք չեն կարող պատկերացնել, որ կա պետական պաշտոնյա, որը կաշառք չի վերցնում, որ կա ղեկավար, որը կաշառք չի վերցնում»,- հավելեց տնտեսագետը։

Ռ․Քոչարյանը երեկ նաև հարց էր բարձրացրել, թե պետական համակարգում տրվող պարգևավճարները կոռուպցիա չե՞ն։ Վ․Խաչատրյանը գտնում է, որ Ն․Փաշինյանն այդ ճանապարհով մարդկանց օրինական և արժանապատիվ վարձատրություն է տալիս, մինչդեռ Ռ․Քոչարյանը ծրարներով էր փող տալիս կամ թույլ տալիս, որ պաշտոնյաները կաշառք վերցնեն․․․

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: