Քաղաքացիական անհնազանդության շարժում նախաձեռնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով մեր անկախ պետականության համար

ԵՊՀ Գիտական խորհրդի որոշումը վարչապետի հրաժարականի մասին ձեռնպահ կմնամ մեկնաբանել, բայց,

կարծում եմ, ՀՀ բոլոր մյուս բուհերը պարտավոր են ընդունել համապատասխան հանրագրեր ի պաշտպանություն գործող վարչապետի ղեկավարած քաղաքական թիմի պաշտոնավարությունը շարունակելու կամ նրա հրաժարականի և ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջով:

Նույնը վերաբերում է ՀՀ բոլոր համայնքներին, որոնց ավագանիները պետք է իրենց դիրքորոշումը արտահայտեն համապատասխան հանրագրեր ընդունելով: Առաջիկա ժամերին կներկայացնեմ համապատասխան հանրագրի օրինակելի տեքստ ի ստորագրություն համայնքներիի բնակիչների

իրենց համայնքների ավագանիներին դիմելու համար: Պետական մեքենան կաթվածահար անելու նպատակով քաղաքական պայքարը փողոցներ տեղափոխելու և քաղաքացիական անհնազանդության շարժում նախաձեռնելու գործելաոճը ստեղծված պայմաններում հղի է անկանխատեսելի հետևանքներով մեր անկախ պետականության համար:

Բալյան Վարդան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: