70 օր հրաշքով ողջ մնացած Դավիթը նշում է իր 20-ամյակը

70 օր շրջափակման մեջ ընկած Դավիթը դարձավ 20 տարեկան (լուսանկարներ)

Բոլորն էլ հեռավար ժամանակին ծանոթացան ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ հայտնված մեր զինվորականների խմբի տղաների հետ, ովքեր կարողացել էին հրաշքով ողջ մնալ ու հայրենիք վերադառնալ։

Բազում դժվարությունների միջով անցած մեր տղաներն այժմ շարունակում են գտնվել բժշկական վերահսկողության ներքո։ Նրանք բուժման որոշակի ժամանակահատված պետք է անցնեն լիարժեք ապաքինվելու համար։

Այս պահին դեռևս վերականգնողական բուժում ստացող մեր տղաներից է նաև Դավիթը։ Դավիթը փետրվարի 12-ին բոլորեց ծննդյան քսան տարին։ Երիտասարդը հայրենիք էր վերադարձել զինծառայության շրջանն անց կացնելու համար։

Երբ հայտնի դարձավ Դավիթի և նրա ընկերների փրկվելու մասին լուրը, նրա մայրը պատմեց, որ որդուն ինքը հաճախ է երազում տեսել։ Նա նաև ասում է, որ Դավիթը չնայած լավ հայերեն խոսել չգիտի, բայց անչափ հայրենասեր է։

Շնորհավորելով Դավիթի ծննդյան տարեդարձը՝ նրան լիարժեք ապաքինում և կյանքի խաղաղ շարունակություն մաղթենք։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: